ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մյուլերը 2016-ի ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն չի հայտնաբերել

Մյուլերը 2016-ի ընտրությունների ժամանակ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն չի հայտնաբերել
25.03.2019 | 14:28

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016-ի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել, հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը: Մյուլերի հետաքննությունից հետևում է, որ Թրամփի գրասենյակը որևէ կապ չի ունեցել Դեմոկրատական կուսակցության անդամների համակարգիչները կոտրելու հետ:

Հատուկ դատախազը պատասխանատվությունը դրել է «ռուսական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող ցանցահենների վրա»: Մյուլերը երկու միջոց է առանձնացրել, որով Ռուսաստանը փորձել է միջամտել ընտրություններին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դեռ չեն ծանոթացել Մյուլերի հետաքննության մանրամասներին: «Ռուսական միջամտության» հետաքննությունը տևել է ավելի քան 2 տարի: Մյուլերը հավելել է, որ «ռուսական գործի» մասին իր զեկույցը չի ենթադրում, որ Թրամփը հանցագործություն է կատարել, սակայն և չի հերքում դա: Հատուկ դատախազը դժվարացել է պատասխանել՝ փորձել է ԱՄՆ նախագահը խոչընդոտել արդարադատությանը: Արդարադատության նախարարը որոշում կկայացնի Մյուլերի նոր զեկույցը հրապարակելու վերաբերյալ, երբ համոզվի, որ դա չի հակասում օրենքին:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ