ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գուայդոն կոչ է արել պատրաստվել «Ազատություն» գործողությանը

Գուայդոն կոչ է արել պատրաստվել «Ազատություն» գործողությանը
25.03.2019 | 14:30

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն Instagram-ի իր էջում գրել է. «Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն և առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրմանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը, դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»:


Գուայդոն հավելել է, որ գործողությունն անցկացնելու համար ամբողջ երկրում ստեղծվում են «Ազատության աջակցման կոմիտեներ»: «Նրանց հանձնարարվելու է գործողություններ քարոզել ամեն մի շրջանում, սեկտորում, արհմիությունում, կրթական հաստատությունում, պետական մարմնում՝ բռնատիրմանը վերջ տալու նպատակով»,- պարզաբանել է նա:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ