ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոր հարցման համաձայն Զելենսկին ուկրաինական ընտրությունների միանձնյա առաջատարն է

Նոր հարցման համաձայն Զելենսկին ուկրաինական ընտրությունների միանձնյա առաջատարն է
25.03.2019 | 23:31

Ուկրաինայի երեք առաջատար սոցիոլոգիական ծառայությունների՝ «Ռազումկովի կենտրոնի», Կիևի սոցիոլոգիայի միջագզային ինստիտուտի և «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման համաձայն, նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարը շարունակում է մնալ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին: Կիրակի նրա օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների 19 տոկոսը: Երկրորդ տեղի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Ուկրաինացի սոցիոլոգների պնդմամբ, նրանց վարկանիշը գրեթե հավասար է․ Տիմոշենկոյի օգտին քվեարկելու է ընտրողների 11,2, Պորոշենկոյի օգտին` 11,1 տոկոսը:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ