ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և քարտուղարի հետ
25.03.2019 | 23:32

Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Աժ խմբակցությունների հետ: Նա այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։


Նախագահը նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Աժ-ին բավականին ակտիվ և ծավալուն աշխատանք է վերապահված օրինաստեղծ ոլորտում և խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Լիլիթ Մակունցը ներկայացրել է խմբակցության գործունեության առաջնահերթ ուղղությունները, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիա պաշտոնական այցի մանրամասներն ու ձեռքբերված պայմանավորվածությունները: Նախագահը և պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ