ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քայլերթ-ֆլեշմոբ. կներկայացվեն ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանները

Քայլերթ-ֆլեշմոբ. կներկայացվեն ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանները
28.03.2019 | 16:51

Մարտի 30-ին, ժամը 17:00-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում, կամավորների՝ ֆրանսիական քոլեջի ուսանողների հետ միասին կքայլեն մայրաքաղաքի գլխավոր փողոցներով:

Քայլերթ-ֆլեշմոբի ընթացքում կներկայացվեն ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանները: Մասնակիցները կրելու են ֆրանկոֆոն որևէ երկրի պատմամշակութային հուշարձանի պատկերով բաճկոններ: Ֆլեշ-մոբը կսկսվի Հանրապետության հրապարակից, այնուհետև`Շառլ Ազնավուրի հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ ու վերադարձ՝ Հանրապետության հրապարակ: Ֆլեշմոբի մասնակիցներին «կուղեկցի» «Երևանյան թմբուկահարներ» խումբը:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ