Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գլխացավանք են դարձել

Գլխացավանք են դարձել
30.03.2019 | 02:05

Դեռ անհայտ ճակատագիր ունեցող մշակույթի նախարարությունը երբևէ այս չափի անհեթեթ վիճակում չէր հայտնվել, ինչպես այսօր է։ Նախարար չկա, բայց փոխնախարարը նստած քարուքանդ է անում մշակութային կյանքը Հայաստանում։ Նազելի Ղարիբյանն ամեն օր մի գլուխգործոցի հեղինակ է դառնում։ Եվ քանի որ իշխանությունը հաճույքով հետևում է այս ամենին, ոչ մի քայլ չի անում կանխելու նրա անհասկանալի որոշումները, նշանակում է Նազենի Ղարիբյանն ընդամենը կատարող է, հեղինակներն այլ մարդիկ են։

Մշակութային գործիչները դժգոհություններ են հայտնում առկա վիճակից, սակայն ինչպես նախկինում այսօր էլ նրանցից ոմանք, որ երեկ Սերժ Սարգսյանին էին գովերգում, այսօր նոր իշխանություններին են հավատարմության խոստում տալիս։ Իսկ նրանք, ովքեր սկզբունքային են, պարզապես թողնում են ու հեռանում, հստակ նշելով իրենց դժգոհությունն այսօրվա քաղաքականությունից։ Սակայն մեկ բան ակնհայտ է՝ մշակույթի կիսատ-պռատ նախարարության այսօրվա պատասխանատուները գլխացավանք են դարձել ոլորտի ենթակայությամբ գործող կառույցների և մշակույթի գործիչների համար։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ