ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալիև-Փաշինյան բանակցությունները

Ալիև-Փաշինյան բանակցությունները
30.03.2019 | 03:00

Նիկոլ Փաշինյանի օդանավը Վիեննայում վայրէջք կատարեց երեկ ուշ երեկոյան: Հայաստանի վարչապետն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը նույնպես երեկվանից Վիեննայում է:


Նրանց կմինանան նաև ԱԳ նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը: Ալիև-Փաշինյան բանակցությունները սկսվելու են Երևանի ժամանակով ժամը 14-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում:
Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, ԱԳ նախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:


Վիեննա թռիչքից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախօրեին ելույթ՝ ունենալով Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Իլհամ Ալևի հետ զրույցում բարձրաձայնելու է Ստեփանակերտը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը, բացի այդ համանախագահներին կարգավորման սկզբունքների ու բաղադրիչների մասին է հարցադրումներ անելու։ «Երեք սկզբունքների և վեց բաղադրիչների մասին ես իհարկե ունեմ շատ կարևոր հարցադրումներ, և քանի որ երկու օրից բուն բանակցային գործընթացն է, ես այդ հարցադրումները կանեմ տեղում և, իհարկե, հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք և ինչպիսին են իմ տպավորությունները դրանց վերաբերյալ: Այդ մեկնաբանությունները կարևոր են մեզ համար, որովհետև այն մեկնաբանությունները, որ տալիս է Ադրբեջանն այդ սկզբունքներին, մեզ համար անընդունելի են: Եթե պարզվի, որ դա է մեկնաբանությունը այդ սկզբունքների, արդեն ասել եմ, որ դա մեզ համար անընդունելի է: Բայց կարող է պարզվել, որ Ադրբեջանի մեկնաբանությունը, համանախագահներն իրենք ասում, որ Ադրբեջանի մեկնաբանությունը սխալ է: Քանի դեռ ես համանախագահների մեկնաբանությունը չեմ լսել, ես ինչպե՞ս ասեմ այդ սկզբունքները ընդունելի՞ են մեզ համար, թե՞ ընդունելի չեն: Ես ասում եմ՝ ով որ այդ սկզբունքը առաջարկել է, թող ինքը մեկնաբանի, ես հարցեր ունեմ դրա հետ կապված: Եվ հետո, երբ որ այդ հարցերին պատասխանեն առաջարկողները, այդտեղ ոչ միայն մենք պետք է ասենք ընդունելի է, թե չէ, այլև Ադրբեջանը պետք է ասի՝ ընդունելի է թե չէ», - ասել է Փաշինյանը:


Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, կհյուրընկալվի Հոֆբուրգ պալատում՝ հանդիպելու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումները սկսել է երեկվանից, Իլհամ Ալիևին ընդունել է Ավստրիայի փոխկանցլերը:
Երեկ ուշ երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ