ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիա մեկնելու հետևանքով ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից

Սիրիա մեկնելու հետևանքով ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից
30.03.2019 | 03:03

«Հրապարակը» գրում է. «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների և անվտանգության առումով, այլև տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։

Իսկ Սիրիա մեկնելու հետևանով ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, և մտավախություն ունեն, որ Աֆղանստան և Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություններից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել։
«Սիրիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ», - ասաց մեր զրուցակիցը։ Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, և որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ