ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները հիմնավորում են պահանջում Նազենի Ղարիբյանից

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները հիմնավորում են պահանջում Նազենի Ղարիբյանից
30.03.2019 | 03:05

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի անդամները մարտի 30-ին՝ ժամը 16:00-ին, իրենց հետ հանդիպելու համար օպերային թատրոն են հրավիրել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:

«Ստեղծված իրավիճակը մեզ համար անհասկանալի է, և մենք պահանջում ենք, որ Մշակույթի նախարարությունը հաշվի առնի նաև մեր կարծիքը: Ուզում ենք հանդիպել Նազենի Ղարիբյանի հետ և հասկանալ, թե ինչպես է հիմնավորում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իր որոշումը: Մենք այսօր եկել ենք աշխատանքի և տեղեկացել ենք այս լուրի մասին»` ասաց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը: Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է ներկայացումները չեղարկեն, Լիպարիտ Ավետիսյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա: Արտիստները նշեցին, որ այս ընթացքում Նազենի Ղարիբյանը երբեք չի եկել օպերային թատրոնի առաջնախաղերին, սակայն մշտապես հրավեր ստացել է: Օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյանը նշեց, որ Մշակույթի նախարարության յուրաքանչյուր ղեկավար պետք է մտնի թատրոն, ծանոթանա կոլեկտիվ անդամների հետ, տեսնի իրականացվող աշխատանքը:
«Դա յուրաքանչյուր ղեկավարի համար առաջնահերթ պետք է լինի: Այս պարագայում նման բան չի արվել, ես կարծում եմ, որ այդ որոշումն ավելի շատ անձնավորված է, քան արդարացված կամ հիմնավորված: Այն ինչ կատարվում է մեր թատրոնում, երբևէ նման բան չի եղել. այսքան հետաքրքիր ներկայացումներ՝ արտերկրից ժամանած արտիստներով, այսքան նորություններ, դիրիժորներ, վարպետության դասեր հայտնի թատրոնների մասնագետների կողմից: Դրսից բերված ներկայացումների առաջխաղեր, որոնց համար վճարել է պարոն Օրբելյանը, միջոցներ հայթայթել է իր կապերով: Նման հետաքրքիր նախագծերը չի կարելի անտեսել, ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով»,-ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ մարդկանց ու ինչ ամբիցիանեի մասին է խոսքը, նա հրաժարվեց պարզաբանել: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ