ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուկրաինայում նախագահական ընտրություններ են

Ուկրաինայում նախագահական ընտրություններ են
31.03.2019 | 13:27

Այսօր Ուկրաինայում նախագահական ընտրություններ են։ Հարցումների համաձայն, նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է։ Երկրորդ տեղի համար պայքարում են նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Պետության ղեկավարն ընտրվելու է համընդհանուր գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ