ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. տեղեկությունը հաստատում է նախարարը

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին. տեղեկությունը հաստատում է նախարարը
31.03.2019 | 13:28

«Քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին»,- «Ֆեյսբուքում» երեկ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հավելել է՝ այս պահին այլ մանրամասների չի տիրապետում։ «Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- հավելել է Արսեն Թորոսյանը։ ԱԱԾ-ն երեկ մամուլում Դավթյանի ձերբակալության լուրերին, չի հաստատել այս տեղեկությունը։


Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018-ի մայիսին։ Ըստ նախարարության կայքէջի՝ նա համակարգում է զորահավաքային և արտակարգ իրավիճակների նախապատրաստվածության, մոր և մանկան առողջության պահպանման, նախազորակոչային և զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպման աշխատանքները։

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ