ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օպերայի և բալետի թատրոնի արտիստները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը

Օպերայի և բալետի թատրոնի արտիստները պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը
31.03.2019 | 13:30

Ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները մտադիր են հավաքվել կառավարության շենքի մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրելու չեղարկել Օպերային թատրոնի տնօրեն Կոստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը, ազատել Ղարիբյանին պաշտոնից` նրանք հայտարարեցին հենց դահլիճի բեմից՝ «Դիմակահանդես» բալետը դիտելու եկած հանդիսատեսի առջև:


Նախքան ներկայացման սկիզբը, թատրոնի աշխատակազմը դուրս եկավ բեմ և հայտարարեց՝ հարգելով հանդիսատեսին՝ կխաղան այս ներկայացումը, իսկ թե ինչ կլինի հաջորդող ներկայացումների հետ, արտիստներն ասացին՝ կորոշեն արդեն հաջորդ շաբաթ, կսպասեն վարչապետի արձագանքին: Ապրիլի 4-ին նշանակված է Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերան: Մեկուկես ժամ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ թատրոնի աշխատողները որոշեցին, որ պատրաստ են անգամ գործադուլի դիմել, եթե իրենց ձայնը իշխանություններին չհասնի:


Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով: Երեկ էլ նախարարի պաշտոնակատարը հրաման է ստորագրել Օպերայի նոր տնօրենի նշանակման մասին:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ