Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է խորհրդարանում չորրորդ քվեարկությունն անցկացնել բրեկզիտի համաձայնագրի վերաբերյալ` հաղորդում է The Telegraph-ը: Հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա նոր քվեարկություն: Եթե պատգամավորները կրկին մերժեն գործարքը, մայիսին կարող է նախաձեռնել խորհրդարանական վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ` փակուղուց դուրս գալու համար: