ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյանի հաշվի արգելանքը վերացվել է

Արարատ Միրզոյանի հաշվի արգելանքը վերացվել է
31.03.2019 | 13:36

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է` տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնում Արարատ Միրզոյանի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթը կարճվել է, և կիրառված արգելանքը վերացվել է՝ պարտավորության փաստացի կատարման հիմքով, այն է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն»,- ասված է Հարկադիրի պատասխանում: Միաժամանակ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից նշել են, որ կատարողական վարույթի շրջանակներում այլ տեղեկություններ հրապարակման ենթակա չեն:


ԱԺ նիստում սպառողական վարկերի աճի հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկերը շատ հարմար վարկեր են տրամադրում, և իրենց ընտանիքն էլ դեռ չի մարել լվացքի մեքենայի վարկը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելել էր. «Պարո՛ն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ապառիկով հեռուստացույց վերցնելու գնացի, էն էլ ինձ ապառիկ չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին, ես չվճարած տուգանք ունեի»:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ