ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Օպերային թատրոնի աշխատակիցները բաց նամակ են հղել վարչապետին

Օպերային թատրոնի աշխատակիցները բաց նամակ են հղել վարչապետին
31.03.2019 | 13:38

2019-ի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր եւ պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով.


1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը,
2.Աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն.Ղարիբյանին՝ մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար:
Հավաքի մասնակիցները որոշեցին նաեւ սույն պահանջը վարչապետին ներկայացնելու նպատակով 2019 թվականի ապրիլի 1-ին առավոտյան ժամը 10-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ