ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայկական կողմը «կառուցողական» է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպման մթնոլորտը

Հայկական կողմը «կառուցողական» է գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպման մթնոլորտը
31.03.2019 | 13:39

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Ավստրիայի հայ համայնքի հետ, «դրական» գնահատեց իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում ավելի վաղ կայացած հանդիպումը։


«Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում»` ասաց Փաշինյանը: Նա հանդիպումը գնահատում է դրական, «դրական» գնահատականը չի նշանակում, կողմերից ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն։


Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում ասվում է. «Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ»։ Հաղորդագրությունում նաև նշվում է, որ կողմերը հանձնարարել են երկու երկրների ԱԳ նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ