Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի պատճենը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյի բանակցությունների ընթացքում փոխանցել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին: Թրամփը կոչ է անում Փհենյանին իր տրամադրության տակ գտնվող միջուկային զինանոցը և միջուկային վառելիքի պաշարները տեղափոխել ԱՄՆ: Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի պահանջից հետո Հանոյի բանակցությունները տապալվել են: Գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած փաստաթուղթը հիմնականում արտացոլել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի մոտեցումները Կորեական թերակղզում խնդիրների լուծմանը: