ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իլհամ Ալիև. Ղարաբաղյան բանակցություններին նոր լիցք է հաղորդվել

Իլհամ Ալիև. Ղարաբաղյան բանակցություններին նոր լիցք է հաղորդվել
31.03.2019 | 13:43

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին: Ալիևը TACC գործակալության թղթակցին աասել է. «Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ», - նշել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արդյունքի արձանագրումը:

«Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջագզայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից», - TACC-ի թղթակցին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ