Ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում ապրիլի 1-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Այսօր ժամը 8-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (միայն կցորդիչով բեռնատարների համար) փակ են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին մերկասառույց է: Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում ձյուն է գալիս: Դիլիջանի ոլորաններում և Թալինում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: