Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան է՝ հաջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Նրանց մոտ իջավ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում կայացվեց, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս պահին հանդիպումն ընթանում է։