ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրապարակվել են Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հրապարակվել են Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
01.04.2019 | 14:51

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուներն առաջատար են Անկարայում և Ստամբուլում քաղաքապետի ընտրություններում, սակայն դիրքերը զիջում են Իզմիրում: Քվեաթերթիկների 31 տոկոսի հաշվարկման արդյունքում` Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցության թեկնածուն, որը նախագահ Էրդողանի մտերիմ աջակից, երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմն է, հավաքել է ձայների 51.6 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական միություն» կուսակցությունից՝ Էքրեմ Իմամօղլուն, ստացել է 45.8 տոկոս ձայն: Անկարայում քվեաթերթիկների 26 տոկոսի հաշվարկի արդյունքներով` 50.6 տոկոս ձայն է ստացել իշխող կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Օզհասեկին, հիմնական ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը՝ 46.2 տոկոս: Իզմիրում իշխող կուսակցության թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Նիհաթ Զեյբեքչին պարտվում է ընդդիմադիր թեկնածու Թունչ Սոյերին, որ 58.4 տոկոս ձայն է ստացել՝ Զեյբեքչիի 37.3-ի դիմաց:


Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններում հաղթում են «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկածուները՝ 24.4 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով ստանալով 48.1 տոկոս ձայն: Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ստացել է 29.4 տոկոս ձայն:

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ