ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է Էլ Սալվադորին, Գվատեմալային և Հոնդուրասին տրամադրվող օգնության ծրագրերը, երբ նախագահ Դոնալդ Թրամփը լատինամերիկյան պետություններին քննադատել է ներգաղթյալների «քարավանները» ԱՄՆ ուղարկելու համար: Նախագահը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե մեքսիկական իշխանությունները չխոչընդոտեն «քարավանների» ընթացքը: