ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կաշառքի գործով ԱԱԾ բերման է ենթարկվել գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը

Կաշառքի գործով ԱԱԾ բերման է ենթարկվել գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը
02.04.2019 | 00:18

ԱԱԾ-ն առողջապահության նախարարության կոռուպցիոն սկանդալի մանրամասներ է հայտնում: Մարտի 30-ին լուրեր տարածվեցին, որ կաշառք ստանալու կասկածով ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում գրեց, որ ԱԱԾ բերման ենթարկվածը իր տեղակալ Արսեն Դավթյանն է: Նախարարը մանրամասներ չէր հայտնել: ԱԱԾ-ն առանց անուններ նշելու հայտնում է, որ տվյալներ են ստացվել Առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենն անձամբ առողջապահության փոխնախարարի աշխատասենյակում նրան առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել իր բուժհաստատության պետպատվերի գումարն ավելացնելու դիմաց:
Շաբաթ օրը լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ բերման ենթարկված մյուս անձը Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն է: Նա Վերաարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրենն է:


ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: Առողջապահության փոխնախարարը ձերբակալված է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու համար կասկածվող անձի նկատմամբ կիրառվել է ստորագրույթամբ չհեռանալու խափանման միջոցը՝ հաշվի առնելով տարիքը և առողջական վիճակը:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.