ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը՝ ապրիլի 21-ին

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը՝ ապրիլի 21-ին
02.04.2019 | 00:19

Ուկրաինայի ԿԸՀ-ն շարունակում է հաշվել քվեաթերթիկները, գրեթե բացառվում է ընդհանուր պատկերի սկզբունքային փոփոխություն: Ընտրություններին մասնակցած 39 թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել քվեների ավելի քան 50 տոկոսը: Ապրիլի 21-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ:


Եվրամայդանից հետո երկրորդ նախագահական ընտրությունների առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է: Օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած 41-ամյա դերասանը հավաքել է քվեների 30 տոկոսը: Երկրորդ փուլում նրա մրցակիցը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է` 16 տոկոս: Երրորդը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, նա չի ընդունում այս արդյունքները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քվեարկությունն անցել է առանց լուրջ խախտումների, որոշ ընտրատեղամասերում միջադեպեր եղել են, այդ թվում՝ հրդեհ, սակայն համակարգային խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա, չեն գրանցվել:


Ընտրությունների ընթացքի վերաբերյալ դրական են նաև միջազգային դիտորդների նախնական գնահատականները` էական խախտումներ չեն եղել, ընտրություններն անցել են թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, Կիևից հայտարարում են միջազգային դիտորդները:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ