Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են` մրցութային հանձնաժողովն ընտրել է Արա Շիրինյանին:
«Հանձնաժողովն իր ընտրությունը կատարել է, վարչապետը պետք է հաստատի եռօրյա ժամկետում», - ասել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից:
Արա Շիրինյանը 62 տարեկան է: Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, 1996-2003-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Արա Շիրինյանը ՔՊ անդամ է: