«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդի դերի համար

Կրեմլ. Փաշինյանը Պուտինի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղյան բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդի դերի համար
02.04.2019 | 00:34

Այսօր հեռախոսազրույց է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև` հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին` բանակցային գործընթացում ծանրակշիռ միջնորդականդերի համար»: «Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս աջակցել կարգավորման հիմնարար ասպեկտների լուծումների որոնման հարցում, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», - նշել են Կրեմլից:


Բացի այդ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր, փոխգործակցության վերաբերյալ՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններ շրջանակներում:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ