ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Կրեմլում արձագանքել են Ուկրաինայի նախագահական ընտրություններին
02.04.2019 | 00:47

Ռուսական իշխանություններն առայժմ որևէ գնահատական չեն տա Ուկրաինայի նախագահական ընտրություններին` Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեն ավարտվել, առջևում երկրորդ փուլն է, այդ իսկ պատճառով առայժմ եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է սպասել»:


Նա չի խոսել նաև առաջին փուլում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի արդյունքներին վերաբերմունքի շուրջ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, չի կայացել երկրորդ փուլը, և պարզ չէ հաղթողը, այդ մասին խոսելը վաղ ենք համարում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Մոսկվան թեկնածուներից ոչ մեկին չի շնորհավորի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու առթիվ: «Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անցնելու առթիվ շնորհավորելը, հավանաբար, ճիշտ չի լինի, այդ իսկ պատճառով, բնականաբար, խոսք չկա, որովհետև Ուկրաինայում ընտրությունների հաղթողը դեռ պարզ չէ»,-ասել է Պեսկովը: Նա հավաստիացրել է. «Մենք ուշի-ուշով հետևում ենք թեկնածուների արտահայտություններին՝ կապված Դոնբասի ճակատագրի վերաբերյալ նրանց տեսլականի հետ, անում ենք համապատասխան եզրակացություններ, և, իհարկե, ամեն դեպքում՝ Ուկրաինայի ղեկին մենք կցանկանայինք տեսնել ոչ թե պատերազմի կուսակցություն, այլ կուսակցություն, որի նպատակն է իրավիճակի փուլային կարգավորումն Ուկրաինայի հարավ-արևելքում՝ (Մինսկի) համաձայնագրերի հիման վրա»,-ամփոփել է Պեսկովը:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ