ԱՄՆ -ում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը որևէ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, որ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասաց Փաշինյանը։