ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անդրանիկ Քոչարյան. Իսկապես անելիք կա հասկանալու համար, թե ապրիլյանին մենք ինչքանով էինք պատրաստ

Անդրանիկ Քոչարյան. Իսկապես անելիք կա հասկանալու համար, թե ապրիլյանին մենք ինչքանով էինք պատրաստ
02.04.2019 | 13:53

Այժմ հարաբերական խաղաղ պայմաններ են, գնում է բանակցությունների խաղաղ գործընթաց, այս խաղաղությունը պետք է օգտագործել Հայաստանի և Արցախի զինական ուժն ավելացնելու, ամրապնդելու, խնդիրները լուծելու համար` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց. «Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ հակառակորդի կողմից կհայտնվենք կրակի տակ։ Դրա համար բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու»։

Հարցին, թե գործող իշխանությունները դիտարկո՞ւմ են ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննություն սկսելու և մեղավորներին պատժելու գործընթաց, Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմք եմ ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածւ, որ վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի վերաբերյալ հատկապես հետախուզության կողմից տրամադրված, և այստեղ իսկապես անելիք կա, որպեսզի հասկանանք, թե ապրիլին տեղի ունեցածին մենք ինչքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք, եթե կան մեղավորներ, մենք դրանից դասեր պետք է քաղենք, պատասխանատվության պետք է ենթարկվեն, բայց եթե հիշում եք որոշ պաշտոնյաներ ազատվեցին պաշտոններից, բայց այստեղ ապրիլը միայն պաշտոնից ազատել կամ նշանակելու խնդիր չէ, նախ մեզ համար պետք հասկանանք, թե որտե՞ղ ենք մենք թերացել և դա միայն մեր ներքին խնդիրը կարող է չլինի, պետք է մենք հասկանանք, թե այդպիսի հնարավորություն հակառակորդը ո՞նց ունեցավ, որովհետև այդտեղ արտաքին քաղաքական գործոնը եթե կա, տեսանելի պետք է լինի մեզ համար, որպեսզի հետագա բանակցային գործընթացում մենք ճիշտ հասկանանք և տեսնենք, թե ինչպիսի շեշտադրումներով մենք պետք է նստենք բանակցային սեղանին»։

Դիտվել է՝ 449

Մեկնաբանություններ