Ապրիլի 2- 6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-ից 7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա մոտ 5-ից 6 աստիճանով։ Երևանում ապրիլի 2- 6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 11-13, երեկոյան` 6- 8 աստիճան տաքություն:
Ժամը 08:20-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: