«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գաբրիել Բալայան. Մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից

Գաբրիել Բալայան. Մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից
02.04.2019 | 14:06

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի ու հայ ժողովրդի համար պարտավորեցնող է, որպեսզի որևիցե գործողություն կատարելուց միշտ հիշենք այն սխրանքը, որը կատարել են զինծառայողները, կամավորականները ապրիլյան չորսօրյա մարտական գործողությունների ընթացքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ «Որոշակի առումով այս օրն ունի նաև ամբողջ հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ՝ պատրաստ լինելու ցանկաված զարգացման, դիմագրավելու այն մարտահրավերները, որն այսօր ունենք», - ասաց նա և ընդգծեց, որ մարտահրավերների փոփոխություն որևիցե անգամ տեղի չի ունեցել։
«Կարող է մի փոքր ավելի լարվածություն լինել կամ նվազ լարվածություն, բայց, բոլոր դեպքերում, գոնե այսօր, դա չի ազդում այն մարտունակության կամ զգոնության վրա, որը առկա է Զինված ուժերում», - ասաց Գ. Բալայանը։


Նա չի կիսում կարծիքը, որ հայական զինանոցը մերկ է. «Փառք աստծո, մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ այն ոգու խիզախությունը, այն զենքի ճշգրտությունը, որը հայոց բանակը ուներ ու հիմա ունի»: Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարում լրացվել է ՀՀ զինանոցը, մարտական պատրաստության աստիճանը բերվել է շատ ավելի զգոն վիճակի։


Գաբրիել Բալայանն ընդգծեց, թե քաղաքական գնահատական է համարում Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, թե ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ մտնելու մասին է։ «Դա ավելի շատ քաղաքական գնահատական է, ես չեմ ուզում խոսել մի բանից, որից տեղեկություն ունեմ մակերեսորեն, վարչապետը, կարծում եմ, համապատասխան հիմքերի դեպքում է այդպիսի հայտարարություն արել», - նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։ Նրա խոսքով՝ այլևս սահմանների պահպանություն չի լինելու, լինելու է սահմանների պաշտպանություն, որը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի տարածք։ «Պաշտպանության ռեժիմը ենթադրում է նաև որոշակի գործողություններ, որոնք իրականացվում են հակառակորդի տարածքում», - ասաց Գ. Բալայանը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ