ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրամիությունը մտածում է, թե ինչպես աջակցի հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործին

Եվրամիությունը մտածում է, թե ինչպես աջակցի հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործին
02.04.2019 | 14:07

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին շփումները, ասել է ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան ողջույնի խոսքում՝ ուղղված Հարավային Կովկասի Անվտանգության հարցերով 18-րդ կոնֆերանսի ավելի քան 70 միջազգային մասնակիցներին:

«Մենք արդեն մտածում ենք, թե ինչպիսի աջակցություն կարող է Եվրոպական միությունը տրամադրել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար», - նշել է Եկատերինա Դորոդնովան:
Կոնֆերանսը կազմակերպել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը, այս տարի այն անցկացվում էր «Անվտանգության ձգձգված դինամիկան. գոյություն ունի՞ նոր ճանապարհ» խորագրով:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ