«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՄՆ տնտեսական ահաբեկչություն է գործադրում Թեհրանի նկատմամբ

ԱՄՆ տնտեսական ահաբեկչություն է գործադրում Թեհրանի նկատմամբ
02.04.2019 | 14:08

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործադրվող ճնշումը որակել Է «տնտեսական ահաբեկչություն», քանի որ խանգարում Է օգնություն ցուցաբերել Իրանում հեղեղումներից տուժածներին։


«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը»՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի եւ Միջազգային դատարանի վճռի չկատարումը, խանգարում են իրանական Կարմիր մահիկի կողմից բոլոր այն շրջաններին օգնություն ցուցաբերելուն, որոնք ամայացել են աննախադեպ հեղեղումներից»,- գրել Է Զարիֆը Twitter-ում, նշելով, որ Իրանն այդ պատճառով չի ստանում փրկարար ուղղաթիռներ: «Սա պարզապես տնտեսական պատրերազմ չԷ, սա տնտեսական ահաբեկչություն Է»,- հավելել Է Իրանի ԱԳ նախարարը:
Անցած շաբաթվանից Իրանում մոլեգնում են տեղատարափներից առաջացած սաստիկ հեղեղումները, որոնք ընդգրկել են երկրի նահանգների մեկ երրորդը: Տարերքի հարվածը տասնյակ մարդկանց կյանք Է խլել: Իշխանությունները որոշել են զինվորականներին գործի դնել տուժածներին օգնելու եւ հեղեղումների հետեւանքները վերացնելու համար:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ