ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յուլիա Տիմոշենկո. Նախագահը կեղծել է ընտրությունները

Յուլիա Տիմոշենկո. Նախագահը կեղծել է ընտրությունները
02.04.2019 | 23:04

Մարտի 31-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ: Նրա պնդմամբ, «Պյոտր Պորոշենկոն չպետք է անցներ երկրորդ փուլ»:

Տիմոշենկոն ասել է, որ մտադիր չէ դատարանում բողոքարկել առաջին փուլի արդյունքները: «Նախագահը սեփականաշնորհել է դատական համակարգը, չեն կայացվի արդար իրավական վճիռներ խախտումների վերաբերյալ», - ասել է Տիմոշենկոն: Նա նշել է, որ քաղաքական պայքարը չի ավարտվում և տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները: Գերագույն ռադայի ընտրություններն այս տարի են:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ