ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նշել է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացի ակտիվացման կարևորության մասին, հայտնում են Կրեմլից։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիսվել է մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնահատականներով։
Ապրիլի 1-ին Վ.Պուտինը հեռախոզարույց էր անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: