ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 2016-ի ապրիլյան զոհերի հիշատակին։ Պանթեոն ժամանելով՝ Սերժ Սարգսյանը դիմեց լրագրողներին՝ ասելով. «Ես խնդրում եմ չխանգարել»։ Նա մի շարք հարցեր թողեց անպատասխան ու արձագանքեց միայն մեկին, երբ լրագրողը խնդրեց մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», - ասաց Սերժ Սարգսյանը: