ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Եվ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և պատերազմի

Արմեն Աշոտյան. Եվ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և պատերազմի
02.04.2019 | 23:09

Կարող ենք խոսել քաղաքականության մասին ու «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը ներքաղաքական օրակարգ շոշափելու ոչ պահն է, ոչ տեղը` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այսօր չեմ ուզում շատ շոշափել ներքաղաքական օրակարգը՝ ոչ օրն է, ո՛չ պահը, ո՛չ տեղը։ Մենք կարող ենք խոսել քաղաքականության մասին, «իրար միս ուտել» տարվա բազմաթիվ օրերին, բայց այս օրը, հիշեցնեմ ձեզ, աննախադեպ ազգային միասնականության օր էր, Սերժ Սարգսյանի՝ որպս գերագույն գլխավոր հրամանատարի հովանու ներքո, մեր բանակի շուրջ համախմբված ամբողջ ժողովրդի դեմքով», - ասաց Արմեն Աշոտյանը։


Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ՀՀԿ փոխնախագահն ասաց.
«Ադրբեջանի նախագահն այս տարիների ընթացքում միշտ աչքի է ընկել երկակի դիվանագիտությամբ՝ իր ներքին օրակարգն ուրիշ է, իր արտաքին օրակարգը, որ նա հրամցնում է Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դիտորդներին՝ ուրիշ։ Երբեմն, ու դա ամենավտանգավորն է, այդ օրակարգերը համակցվում են, ինչպես եղավ երեք տարի առաջ ապրիլի 2-ին։ Այս օրակարգերը համընկան, ու սրանից պետք է մտահոգ լինել ու պատրաստ լինել պատերազմի։ Ցանկանալ խաղաղություն, բայց պատրաստ լինել պատերազմի», - ասաց Արմեն Աշոտյանն՝ ընդգծելով. «Մենք և՛ խաղաղության պետք է պատրաստ լինենք, և՛ պատերազմի, որովհետև ընտրությունը մերը չէ, Հայաստանի ու Արցախի ժողովրդինը չէ, որովհետև ոչ մի բանական հայ ինքն իրենով պատերազմ չի ուզել ու չի ուզելու։ Եվ եթե Աստված չտա, Նիկոլ Փաշինյանի գերագույն գլխավոր հրամանատար լինելու օրոք, նորից եմ ասում Աստված չտա, լինի պատերազմ, բնականաբար, քաղաքական տարաձայնությունները պետք է մղվեն երկրորդ պլան»:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ