Պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր ենք իրականացնում ու իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում իր հայտարարությանը։ «Մեր կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և այդ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե մեր հանրությունն ինչի վրա է զարմանում», - ասաց Դավիթ Տոնոյանը։ Նա նշեց, որ ԱՄՆ այցի ընթացքում շատ կարևոր խնդիրներ են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչն անելու համար Հայաստանն աջակցություն է ստանալու։