«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անձրևելու է

Անձրևելու է
03.04.2019 | 14:45

Ապրիլի 3-4-ը, 6-7-ը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 5-6 աստիճանով, ապրիլի 6-ին նույնքան կնվազի։ Այսօր ժամը 8-ի դրությամբ փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (միայն կցորդիչով բեռնատարների համար) և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Դիլիջանի (միայն կցորդիչով բեռնատարների համար) և Սպիտակի ոլորանները: Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մերկասառույց է: Սյունիքի մարզի «Մեղրու սար» հատվածում, Կատայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-Զանգեր հատվածում ձյուն է: «Մեղրու սար» հատվածում բուք է, Գորիսում՝ մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ