Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում: «Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, որ ունի հոգեկան խնդիրներ։ Դատական այդ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով։ Այս հարցով դիմում ենք Ձերդ սրբությանը՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հոգևոր և քաղաքական ղեկավարությանը, որ երիտասարդը միջագային պարտավորություններին համապատասխան վերադառնա իր ընտանիք», - ասել է Գարեգին Բ-ն։
Ամենայն հայոց Կաթողիկոսը Մոսկվայում է, որտեղ էլ հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։