«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վլադիմիր Կարապետյանը՝ 3 պաշտոնանկության մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ 3 պաշտոնանկության մասին
03.04.2019 | 14:55

Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել` ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ ուշ գիշեր հայտնի դարձած պաշտոնանկություններին։


«Ես վարչապետի հետ չեմ խոսել այդ թեմայի շուրջ, բայց կարծում եմ, որ պարզապես պետք է այդ որոշումներն ի գիտություն ընդունել», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը և վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ