«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էրդողանի կուսակցության կողմից արդյունքների բողոքարկումից հետո Ստամբուլի 7 շրջաններում կրկնակի ընտրություններ կանցկացվեն

Էրդողանի կուսակցության կողմից արդյունքների բողոքարկումից հետո Ստամբուլի 7 շրջաններում կրկնակի ընտրություններ կանցկացվեն
03.04.2019 | 15:14

Ստամբուլի 7 շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների կրկնակի ընտրություններ կանցկացվեն` որոշել է ԿԸՀ-ն ԱԶԿ-ի` Ստամբուլի ընտրությունների արդյունքների բողոքարկումից հետո: ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները Ստամբուլի բոլոր 39 շրջաններում:

ԱԶԿ-ի ստամբուլյան մասնաճյուղի ղեկավար Բայրամ Շենոջակը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքների կեղծման ապացույցներ ունեն հօգուտ ընդդիմադր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի: ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը հայտարարել էր, որ Ստամբուլում անցկացված ընտրությունների արդյունքներն անփոփոխ կմնան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետի ընտրություններում Իմամօղլուն հավաքել է 4,159 մլն ձայն, ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յիլդիրիմը` 4,131 մլն: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Անկարայի քաղաքապետ է դարձել Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն՝ Մանսուր Յավաշը: Մարտի 31-ի ընտրություններում խոշոր քաղաքներում ԱԶԿ-ն պարտություն է կրել նաև Ադանայում, Իզմիրում և Անթալիայում:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ