«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայկ Այվազյանն ազատվել է էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառո՞վ

Հայկ Այվազյանն ազատվել է էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառո՞վ
03.04.2019 | 16:10

«Փաստինֆոն» գրում է. «Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին: Նրան ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին հայտնի դարձավ նախօրեին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Այվազյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչի պատճառով են իրեն հեռացրել աշխատանքից` ավելացնելով, որ մինչ այդ իր ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ տարաձայնություններն են: Այվազյանից փորձեցինք ճշտել, թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։


«Եթե կոնֆլիկտ եղել է, այն գործնականի հետ կապ չի ունեցել։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ինքը լուրերը տարածել է, ինքն էլ թող մեկնաբանի»,- ասաց տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը»։

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ