Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տոկաևն ասել է, որ իր խնդիրը ռուս-ղազախական օրինակելի հարաբերությունների ռազմավարության պահպանումն է ՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների: Պուտինը շնորհավորել է նրան նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ղազախստանի նախագահական ընտրությունները 2020-ին են: