«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԳ նախարարը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ
03.04.2019 | 21:21

Ադիս Աբեբա պաշտոնական այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:


Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Եթովպիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հաջող անդամակցության առիթով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Երկուստեք շեշտվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Հանդիպման մասնակիցներն առանձնահատուկ ընդգծել են Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Նախարարը կարևորել է Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:


Եթովպիայի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Զրուցակիցները շեշտել են, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ