Մեծ Բրիտանիայի վարչապետի վերջին հույսը ընդդիմադիր լեյբորիստներն են: Երեկ երեկոյան Թերեզա Մեյը կառավարության՝ 7 ժամ շարունակված նիստից հետո հայտարարեց, որ պատրաստվում է մեկ անգամ ևս դիմել ԵՄ ղեկավարությանը` բրեկզիտի վերջնաժամկետը երկարաձգելու խնդրանքով: Մեյը ակնկալում է իր գլխավոր քաղաքական հակառակորդների` լեյբորիստների աջակցությունը:
«Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնց ձանձրացրել են բրեկզիտի երկարաձգումները և անվերջ վեճերը և նրանք կգերադասեին, որ մենք Եվրամիությունը լքենք արդեն հաջորդ շաբաթ: Ես մշտապես ասել եմ, որ մենք երկարաժամկետ կտրվածքով ի վիճակի կլինենք շահող դուրս գալ առանց համաձայնագրի բրեկզիտի դեպքում: Այնուհանդերձ վստահ եմ, որ լավագույն լուծումը ԵՄ հետ համաձայնագրի կնքումն է: Այս իսկ պատճառով մեզ 50-րդ հոդվածի կիրառման ևս մեկ երկարաձգում է անհրաժեշտ», - հայտարարել է Թերեզա Մեյը: