«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Օլիգարխներից մի քանիսը տարբեր քրեական գործերով վճարել են իրենցից ակնկալվող գումարը

Օլիգարխներից մի քանիսը տարբեր քրեական գործերով վճարել են իրենցից ակնկալվող գումարը
03.04.2019 | 21:29

«Ժամանակը» գրում է. «Նախկին իշխանության հետ սերտ առնչություններ ունեցող օլիգարխներից մի քանիսը, այդ թվում՝ Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանը, Սամվել Ալեքսանյանը մի շրջանակում հայտարարել են, որ տարբեր քրեական գործերով իրենք վճարել են իրենցից ակնկալվող գումարը և հիմա կարող են անարգել վերադառնալ Հայաստան ու զբաղվել իրենց բիզնեսներով:

Թավշյա հեղափոխությունից հետո օլիգարխների մի մասը մեկնեց Հայաստանից՝ մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող են հարուցվել քրեական գործեր, և իրենք, հնարավոր է, հայտնվեն ազատազրկման վայրերում, սակայն այս պահին նրանցից շատերը վերադարձել են Հայաստան, և շատ քչերն են, որ դեռ չեն կարողացել հաշտության եզրեր գտնել նոր իշխանությունների հետ»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ