«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԳ նախարարը շարունակում է հանդիպումները Եթովպիայում

ԱԳ նախարարը շարունակում է հանդիպումները Եթովպիայում
04.04.2019 | 15:44

Պաշտոնական այցով Ադիս Աբեբայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի և ԱԳՆ պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ: Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահը և ԱԳ նախարարն ընդգծել են հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին:

Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշել են երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:
Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:
ԱԳ նախարարի հանդիպել է Եթովպիայի նախագահի, ԱԳՆ պետքարտուղարի, նորարարության և տեխնոլոգիայի նախարարի հետ:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ