«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բրիտանիայի Համայնքների պալատն առանց ԵՄ-ի հետ գործարքի Brexit-ն անթույլատրելի է համարել

Բրիտանիայի Համայնքների պալատն առանց ԵՄ-ի հետ գործարքի Brexit-ն անթույլատրելի է համարել
04.04.2019 | 15:47

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները պաշտպանել են օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում է Brexit-ի հետաձգում խնդրել` առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց խուսափելու համար:

Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետա Քուպերի օրինագիծը կոչված է բացառել ԵՄ-ից, առանց Բրյուսելի հետ գործարքի, Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը, երրորդ ընթերցմամբ ընդունվել է մեկ ձայնի գերակշռությամբ: 313 պատգամավոր կողմ է քվեարկել, 312-ը՝ դեմ: ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլևս չի քննարկվելու, և Լոնդոնին հարկ կլինի ԵՄ-ի հետ համաձայնության հասնել Brexit-ի գործընթացի երկարացման շուրջ, եթե գործարքը մինչև ապրիլի 12-ը հավանության չստանա խորհրդարանում:

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ