Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 100%-ը՝ հրապարակելով վերջնական արդյունքները: Քվեարկության արդյունքում առաջատար է շոումեն, «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին (30,24%):
Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն (15,95%), Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն (13,4%):
Չորրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ղեկավար Յուրի Բոյկոն, մնացած թեկնածուները 10%-ից պակաս ձայն են հավաքել: